Array ( [mr_id] => 80915 [mr_node] => 73495 [mr_media] => 64383 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64383 [media_album] => 7 [media_path] => media/2017/01/64383.jpg [media_name] => 1745535.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-31 14:47:31 )
Facebook Instagram Youtube
Հայ-իրանական գործակցություն. Իրանցի ներդրողները ցանկանում են հստակեցնել լոկալ արտոնությունները
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումից հետո բազմաթիվ իրանցի ընտանիքներ յուրաքանչյուր տարի այցելում են Հայաստան:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը Ժամը լրատվականին պատմում է, թե իր՝ Հայաստանում դեսպան լինելու երեք տարիների ընթացքում ինչ հնարավորություններ են ստեղծվել Հայաստան-Իրան տնտեսական կապերը զարգացնելու համար: Առաջին ձեռքբերումն, ըստ դեսպանի՝ Իրան-Հայաստան գազամուղն է: Սեյեդ Քազեմ Սաջջադի խոսքով՝ Հայաստանն այսօր կարող է մեծացնել ներմուծվող գազի ծավալը:

Իրանական կապիտալով մեկ տասնյակից ավելի ներդրումներ կան Հայաստանում: Ըստ դեսպանի՝ սա քիչ է: Պետք է հնարավորություններ ստեղծել՝ նոր ներդրումների համար:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումից հետո բազմաթիվ իրանցի ընտանիքներ յուրաքանչյուր տարի այցելում են Հայաստան: Ըստ դեսպանի՝ պետք է հյուրանոցներում հարմար պայմաններ ստեղծել իրանցի զբոսաշրջիկների համար: 

Հայաստանում 450 իրանցի ուսանող կա: Ըստ դեսպանի՝ այդ թիվը աճելու միտում կունենա, եթե նվազեցվի Թեհրան-Երևան չվերթի գինը: Բեռնափոխադրումները իրանցիների համար ևս թանկ են նստում Հայաստանի ճանապարհներին:

Իրանցի գործարարները մայիսի 4-ին կժամանեն Հայաստան՝ հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու համար: