Array ( [mr_id] => 80934 [mr_node] => 73501 [mr_media] => 74209 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74209 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74209.jpg [media_name] => arm152837233640.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:22:53 )
Facebook Instagram Youtube
Սուպերհամակարգիչ՝ տվյալների պահպանման անվտանգության համար
Սուպերհամակարգիչը կօգնի լուծել տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրները։

Այս տարի հայաստանը կունենա Սուպեր համակարգիչ: Գիտությունների ազգային ակադեմիայում հայ և ֆրանսիացի փորձագետները ամփոփում են 15 տարվա գործակցության արդյունքները և նախանշում անելիքները: 

Սուպերհամակարգիչը կլուծի տվյալների պահպանման անվտանգության հարցը: Կնպաստի տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրների լուծմանը։ Նպատակ կա կենտրոնացնել մեծ տվյալների մշակումը և ստեղծել էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։

Այս ոլորտներում հավաքվող տվյալները մշակելով, վերլուծելով և համադրելով՝ հնարավորություն կլինի բարդ խնդիրները լուծել կարճ ժամանակում։ Գիտությունների ազգային ակադեմիայում էլ կան մասնագետներ, որոնք կարող են օգտագործել այն: Սուպեր համակարգիչը կլինի ամենահզորը մեր տարածաշրջանում։