Array ( [mr_id] => 80936 [mr_node] => 73502 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Պետմարմինների գրասենյակների օպերատորների ցանկ ընդգրկվեց 40 համայնք
ՊՆ համար գնված իրը կամ սարքը կսպասարկի այդ իրը կամ սարքն արտադրողը: Շրջանաձև խաչմերուկում առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվողին: «Վետերան» օթևանում կացարան կստանան այլ կատեգորիաների կարիքավորներ:

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Զինված ուժերում» գնումների կազմակերպման կարգում: Այսուհետև, Պաշտպանության նախարարության համար գնված իրի կամ սարքի տեխնիկական սպասարկումը կիրականացնի այդ իրը կամ սարքն արտադրողը:

Կառավարության որոշմամբ՝ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կսահմանվի խաչմերուկի տարածքը ցուցող առանձին գծանշում: Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով դիմապակին մգացնելը խստիվ արգելված է: Նախագծով սահմանվեց, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է կատարվի միմիայն «carseat»-ով: 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է կատարվի կամ carseat-ով կամ ամրագոտիներով:

Կառավարությունն առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների օպերատորների ցանկ ընդգրկել հանրապետության 40 համայնք:

Կառավարությունն առաջարկում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող, խնամողներ չունեցող տարեցներին, մեկ ծնող ունեցող ընտանիքին կամ հաշմանդամություն ունեցող անձին՝ իր ամուսնու հետ:

Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: արտակարգ իրավիճակների նախարարության՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրման գործառույթը կվերապահվի՝ Բնապահպանության նախարարությանը: