Array ( [mr_id] => 80949 [mr_node] => 73503 [mr_media] => 74210 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74210 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74210.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:35:17 )
Facebook Instagram Youtube
Իտալիայի պատգամավորների պալատը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ֆրանսիայում Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիատակի օր:

Իտալիայի պատգամավորների պալատում քվեատախտակն այսքան կանաչ հաճախ չի լինում: 382 կողմ, 43 ձեռնպահ և ոչ մի դեմ ձայն: Իտալացի օրենսդիրները պաշտոնապես ընդունված բանաձևով կոչ են անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն:

Նախաձեռնության հեղինակն Իտալիայում իշխող Լեգա կուսակցությունից պատգամավոր Պաոլո Ֆորմենտինին է: Համահեղինակներն են 34 այլ պատգամավորներ: Տասյանակ պատգամավորներ իրենց ելույթներով աջակցել են նախաձեռնությանն ու դրա հաստատմանը:

Իտալացի խորհրդարանականները բացատրում են՝ այս բանաձևի նպատակը զոհերի հիշատակը հարգելն է և երկու ժողովուրդներին հաշտեցնելը: Թուրքիայում ամեն ինչ ճիշտ հակառակն են հասկացել: Զայրույթից պոռթկում են միանգամից մի քանի պաշտոնյաներ: Այդ երկրում Իտալիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն: Արտգործնախարար Չավուշօղլուն թվիթել է, թե բանաձևն իրավական ուժ չունի: Նախագահի մամուլի խոսնակն էլ պնդում է, թե իտալացիներն այսպես թշնամացնում են հայերին և թուրքերին: Թուրքիայի նախագահականը նաև հիշեցրել է Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Էրդողանի ժխտողական առաջարկը:

Եվրոպան ապրիլը դարձնում է Թուրքիայի ամոթի ամիս: Նախօրեին հաստատված բանաձևի աղմուկը չմարած Ֆրանսիայի նախագահը կատարել է փետրվարին հայ համայնքին տված խոստումը: Մակրոնը հրամանագիր է ստորագրել և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա նշանակում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում կազմակերպվելու են հիշատակի արարողություններ: