Array ( [mr_id] => 80944 [mr_node] => 73504 [mr_media] => 74211 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74211 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74211.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:50:34 )
Facebook Instagram Youtube
Ստրասբուրգում Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել ճեպազրույցով
Վարչապետն ընդգծել է ՀՀ բարեփոխումներին Եվրախորհրդի աջացության կարևորությունը: Ըստ Յագլանդի՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կարողանա աշխատել ԼՂ-ում, և Հայաստանն իր արմատներով և արժեքներով Եվրոպական երկիր է:

Վարչապետի այցը Ստրասբուրգ սկսվեց ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմամբ: Քննարկել են գործընկերության 2019-2022 թվականների գործողությունների ծրագիրը, անդրադարձել նաև ղարաբաղյան հակամարտության: 

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկեց Հայաստանում ընթացող փոփոխությունները և շեշտեց Եվրախորհրդի աջակցության կարևորություն: 

Թորբյորն Յագլանդը նշեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է իր արմատներով և արժեքներով ու ընդգծեց` պատրաստ են օգնել: Ասուլիսին ներկա ադրբեջանցի լրագրողներից մեկը վարչապետին հարցրեց նոր պատերազմ նոր տարածքների դիմաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին: 

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն էլ անդրադարձավ կառույցի Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքին և ընդգծեց՝ նա պետք է կարողանա աշխատել Եվրոպայի խորհրդի ամբողջ տարածքում: 

Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդին նվիրեց Երևանի քաղաքապետարանի որոշումը Երևանում Եվրոպայի հրապարակ բացելու մասին: 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթից առաջ վարչապետը հանդիպեց նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ: Քննարկեց Հայաստանում օրենսդրական բարեփոխումների օրակարգը և դրա համապատասխանեցումը միջազգային լավագույն չափանիշներին: