Array ( [mr_id] => 80947 [mr_node] => 73507 [mr_media] => 74213 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74213 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74213.jpg [media_name] => الرئيس_السوداني_عمر_البشير.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 17:36:02 )
Facebook Instagram Youtube
Օմար ալ-Բաշիրը տնային կալանքի տակ է, նրան հեռացրել են բոլոր պաշտոններից
Հեռուստատեսությունը գրավելու լուրը լսելուն պես սուդանցիները դուրս են եկել Խարթումի փողոց ու սկսել են տոնել առայժմ ոչ պաշտոնական հաղթանակը:

Ամիսներ շարունակվող ցույցերի ֆոնին Սուդանի նախագահը հրաժարական է տվել: 30 տարի անընդմեջ երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրը հիմա տնային կալանքի տակ է, նրան հեռացրել են զբաղեցրած բոլոր պաշտոններից: Գենշտաբի արտակարգ նիստն անցել է առանց նրա:

Իրավիճակը վերահսկում է Սուդանի զինվորական խունտան: Զինվորականները պաշտոնանկ են արել նախագահի բոլոր օգնականներին ու տեղակալներին: Կառավարությունը լուծարվել է: Ավելի քան 100 նախկին պաշտոնայա ձերբակալվել է: Նրանց մեջ է նաև պաշտպանության նախարարը, նախագահի անձնական գվարդիան ամբողջությամբ: : Հակահեղափոխության փորձը տապալվել է: 

Փակ է միջազգային օդակայանը: Զինվորականները վերահսկում են մայրաքաղաքի կենտրոնական մայրուղիներն ու կամուրջները: Զինվորականների մի խումբ էլ գրավել է պետական հեռուստատեսությունը: Հիմա ազգային երաժշտության ֆոնին ազգային զինանշանի պատկերն է: Զինվորականներն անոնսել են «կարևոր հայտարարության մասին»: Ամենայն հավնականությամբ բանակը կհայտարարի ռազմական խորհուրդ ստեղծելու մասին, որը կղեկավարի երկիրը անցումային ժամանակահտվածում: 

Հեռուստատեսությունը գրավելու լուրը լսելուն պես սուդանցիները դուրս են եկել Խարթումի փողոց ու սկսել են տոնել առայժմ ոչ պաշտոնական հաղթանակը: 

Ակտիվիստները հավաքվել են գենշտաբի շենքի մոտ, որի հարակից հրապարակում հեռարձակվում է պետական հեռուստատեսության ուղիղ եթերը, սպասում են բաղձալի հայտարարությանը: