Array ( [mr_id] => 80945 [mr_node] => 73509 [mr_media] => 74215 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74215 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74215.jpg [media_name] => Asanj copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-12 11:49:57 )
Facebook Instagram Youtube
Էկվադորն Ասանժին զրկել էր դեսպանությունում տրամադրած ապաստանից
Ոստիկանները Էկվադորի թույլտվությամբ մտել են դեսպանատուն ու ուժի կիրառմամբ դուրս բերել Ասանժին, որին արդեն զրկել էին քաղաքական ապաստանից:

Ծանր հարված լրագրողների իրավունքներին: Այսպես է արձագանքում լրագրողական համայնքը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը: Վիկիլիքսը դրամահավաք է սկսել:

Բրիտանիայի ոստիկանությունը ավստրալացուն ձերբակալել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ Ասանժը թաքնվում էր վերջին 7 տարիների ընթացքում: Ոստիկանները Էկվադորի թույլտվությամբ մտել են դեսպանատուն ու ուժի կիրառմամբ դուրս բերել Ասանժին, որին արդեն զրկել էին քաղաքական ապաստանից: 

Էկվադորի էքս նախագահ ռաֆաել Կոռեան գործող նախագահին Այս խոսքի համար անվանել է «երկրի պատմության մեջ ամենամեծ դավաճան»: Մորենոն Ասանժին ապաստան էր տրամադրել 7 տարի առաջ` Շվեյցարիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նրան կալանք էր սպառնում: Հիմա Ասանժը վախենում է, որ իրեն կարտահանձնեն նահանգներին, որտեղ նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում, կամ` մահապատիժ` պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: