Array ( [mr_id] => 80966 [mr_node] => 73521 [mr_media] => 74222 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74222 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74222.jpg [media_name] => l-5lP9k4D7GR.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-12 14:59:52 )
Facebook Instagram Youtube
Մարմաշեն համայնքի ղեկավարը պահանջում է վերադարձնել գերեզմանատան տարածքները
«Հավերժ հիշատակ» ընկերությունը Մարմաշենի համայնքապետին գերեզմանի տարածքն ընդլայնելու թույլտվության համար չի դիմել: Պնդում է, որ այդ տարածքները համայնքի սեփականությունը չեն:

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարը դատի է տվել Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Հավերժ հիշատակ ընկերությանը: Նա ընկերությանը մեղադրում է Շիրակ գյուղի տարածքները որպես գերեզմանատուն օգտագործելու համար:

Գյումրիի 3 գերեզմանատներից երկուսը քաղաքի տարածքում են, որոնք մասնակի փակ են, այդտեղ հուղարկավորվում են միայն ընտանեկան գերեզման ունեցողները: Երրոդը՝ Շիրակ գերեզմանատունը, Մարմաշեն համայնքի Շիրակ գյուղում է:

«Հավերժ հիշատակ» ընկերությունը Մարմաշենի համայնքապետին գերեզմանի տարածքն ընդլայնելու թույլտվության համար չի դիմել: Պնդում է, որ այդ տարածքները համայնքի սեփականությունը չեն:

Մարմաշենի ղեկավարը տարածքների նկատմամաբ սեփականության իրավունքը ճշտելու համար դիմել է քաղաքապետարան:

Մինչև Մարմաշենի համայնքի ղեկավարն ու «Հավերջ հիշատակ» ընկերությունը դատարանում կպարզեն, թե ում են պատկանում տարաքները, Շիրակ գերեզմանատանը հուղարկավորությունները կշարունակվեն: