Array ( [mr_id] => 80980 [mr_node] => 73532 [mr_media] => 74231 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74231 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74231.jpg [media_name] => Zartonq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 10:34:20 )
Facebook Instagram Youtube
Կրակոցներ եվ վիրավորներ Զարթոնքում. Գյուղապետի դեմ բողոքող գյուղացիները որոշեցին սպասել մինչև ապրիլի 15-ը
Զարթոնքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, հնչել է կրակոց: Կան վիրավորներ և ձերբակալվածներ:

Մոտ երկու ամիս է՝ Զարթոնք գյուղը չի հանդարտվում: Բնակիչները բողոքում են համայնքի ղեկավարից: Կրքերն ավելի են թեժացել այս առավոտ: Ծեծկռտուք է սկսվել գյուղապետի համախոհների ու հրաժարականը պահանջողների միջև, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ: Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ՝ գյուղացիները փակել են երկաթգիծը՝ պահանջելով հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ: Հանդիպման է գնացել Պետական վերահսկողական ծառայության պետը: Դավիթ Սանասարյանը հորդորել է կրքերը չթեժացնել ու սպասել մինչև երկուշաբթի: Կողմերը համաձայնել են: Իսկ մինչ այդ՝ առավոտյան միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել քննչական կոմիտեն և նշել, որ կա երկու ձերբակալված: Նրանցից մեկը՝ գյուղապետի թոռն է: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ հոդվածով: Այն ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում: