Array ( [mr_id] => 80990 [mr_node] => 73552 [mr_media] => 74241 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74241 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74241.jpg [media_name] => manu.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 11:36:53 )
Facebook Instagram Youtube
Դարավոր լռության աղմուկը. Մատենադարանի 4 գիտաշխատողներ դեմ են իրենց խմբի լուծարմանը
Սկանդալ Մատենադարանում: Պատմական գիտությունների դոկտորը Մատենադարանի տնօրենին մեղադրում է քինախնդրության և ոխակալության մեջ:

Մատենադարանի այս փոքրիկ սենյակից սկսվեց մեծ պատմությունը: Հայ միջնադարյան ժողովրդական ձեռագիր աղբյուրներն ուսումնասիրող չորս աշխատակիցների խումբը փակվում է: Որոշման մասին հայտարարեց Մատենադարանի տնօրենը՝ հոգաբարձուների խորհրդի նիստում: Կառուցվածքային փոփոխություններ: 

Մատենադարանի տնօրենը հոգաբարձուների նիստից հետո որոշել էր ամփոփել իր մեկ տարվա մեծածավալ աշխատանքը: Բայց փակված աշխատանքային խմբի ղեկավարն առաջ անցավ, հանդիպեց լրագրողների հետ ու բողոքեց՝ իր բաժինը փակել են: 

Արծրունի Սահակյանը վստահ է, սա անձնական վրեժխնդրություն է: Սահակյանը եղել է Մատենադարանի տնօրենի ատենախոսության գաղտնի ընդդիմախոսը, բացասական գնահատական է տվել, ահա Տեր-Ղևոնդյանն էլ՝ ըստ սահակյանի, վրեժ է լուծում:

Մատենադարանի տնօրենը թեմային անդրադառնում է տհաճությամբ: չէր ցանկանա գիտական այս եզակի կառույցի մասին խոսելիս իջնել այսքան կենցաղային մակարդակի, բայց հիշեցնում է, իր ատենախոսությունը մասնագետները բարձր են գնահատել, իսկ բողոք աշխատակիցը մասնագետ չէ: 

Մատենադարանի կառուցվածքային փոփոխություններին ու նաև երկու բաժինների փակմանը միակ դեմ ձայնը Լևոն Աբրահամյանինն էր: մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ասում է, որ փակված խմբի ղեկավարն իր ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի կարևոր է: 

Լևոն Աբրահամյանը դեմ էր կառուցվածքային փոփոխությանը: սա համարում է վերադարձ մատենադարանի հիմնադիր Լևոն Խաչիկյանի կառուցվածքային մոտեցումներին, երբ մատենադարանի խմբերը ոչ թե թեմատիկ, այլ տարեթվային տարանջատումներ ունեին: Ժամանակին սա քաղաքական պահանջ էր, հիմա չկա դրա կարիքը: 

Լևոն Աբրահամյանը հաշվեհարդարի մասին խոսակցություններին չի ուզում անդրադառնալ: Բայց որպես խորհրդի նախագահ, համոզված է, պետք է լուծել խնդիրը:

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ հնագիտության ու ազգագրագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը զարմանում է գիտական խնդիրներն անձնական տարածք տեղափոխելու փորձի վրա: այդ կառուցվածքին ինքն էլ էր դեմ, բայց կողմ է քվերակել: 

Ի վերջո, տնօրենն էլ, հոգաբարձուների խորհուրդն էլ հաստատում են՝ ոչ մի գիտաշխատող աշխատանքը չի կորցնում, իր ուսումնասիրության ոլորտից չի հեռանում, պարզապես փակվում է երկու խումբ: 

Պավել Ավետիսյան-եթե թեման չի փոխվում, աշխատող դուրս չի մնում, բողոքներն անիմաստ են:

Խնամքով, հպարտությամբ ու մի քիչ ափսոսանքով՝ միջնադարյան ժողովրդական ձեռագիր աղբյուրներն ուսումնասիրող խմբի նախկին աշխատակիցը ցույց է տալիս հարսանեկան ծեսերի ուսումնասիրությունը: Հիմա էլ աշխատում է մկրտության ծեսերի վրա, կշարունակի, բայց ոչ իր խմբում ու իր գործընկերների հետ:

Արծրունի Սահակյանի ու փակված խմբի իր գործընկերների աշխատանքային սեղաններն են: Տիկին Մխիթարյանն ի տարբերություն իր ղեկավարի, ավելի մեղմ ու ավելի զգայական մակարդակով ընդունեց տեղի ունեցածը:

Մատենադարանի ամենահին աշխատակիցներից մեկն է: Թեմայի մասին խոսում է շշուկով, կցանկանար նույնն անեին նաև իր գործընկերները: Աղմուկը մեծ էր, մատենադարանի գիտական լռությանը ոչ հարիր:

Մատենադարանում փոքրիկ սկանդալային մեծ նշանակություն չեն տալիս: կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեին: Տնօրենը, հոգաբարձուները հավատացնում են, դեռ կլսեք մեծ ու նոր աշխատանքների մասին: Իսկ երկու փակվող խմբերը ոչ մի կերպ չեն ազդի հին ձեռագրերի գիտահետազոտական աշխատանքների ընթացքի ու ծավալի վրա: