Array ( [mr_id] => 80995 [mr_node] => 73554 [mr_media] => 74242 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74242 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74242.jpg [media_name] => Ani.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 11:55:50 )
Facebook Instagram Youtube
Եռանկյուն մանևրում. ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ գործի է դնում ցեղասպանության հաղթաթուղթը
Ռուս-թուրքական ջերմացման ֆոնին Արամ Առաջինին է այցելել Սաուդյան Արաբիայի դեսպանը: Ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոն-Անկարա լարվածության հետ:

Մեծի տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հյուրը Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն է: Սա քաղաքավարության այցից ավելին՝ քաղաքական ժեստ է: Միացյալ նահանգների հետ միլիոնավոր դոլարների գործարքներով կապված այս երկիրն իր դեսպանին ուղարկում է հայ կաթողիկոսի մոտ, որն ուղղակի Թուրքիայի մղձավանջն է: 

Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսարանը հաստատում է՝ Թուրքիային անդրադարձ եղել է: ավելին և բացառիկ մանրամասներ է ներկայացնում հանդիպմանը մասնակցած Պետրոս վարդապետ մանուելյանը: 

Սաուդցի նույն դիվանագետը Արամ Առաջին կաթողիկոսին այցելել էր նաև 2016-ին, երբ թուրք-ամերկիյան հարաբերություններում դարձյալ ճգնաժամային փուլ էր: Հայաստանը և Սաուդյան Արաբիան նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Սաուդյան թագավորական ընտանիքն աջակցում է Արցախի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը: Այսինքն՝ սա շփում չէ պետությունների մակարդակով: Սրանք այցեր են, որոնք Վաշինգտոնի հարվածն են Թուրքիայի ամենազգայուն տեղին: 

Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմավարական դաշնակիցներ են՝ այս փուլում Իրաքում և Սիրիայում ընդհանուր շահերով, բայց լրագրողի աղմկոտ սպանությունից հետո լարվածությամբ: հայկական ուղղությամբ դիվանագիտական քայլերը Վաշինգտոնի պատասխանն են Թուրքիայի շանտաժին՝ էրդողանի մոսկովյան այցից անմիջապես հետո: 

Թուրքիայի նախագահը Մոսկվայում հաստատեց՝ ռուսական Ս 400-ներ կգնի, ավելին՝ կարագացնեն մատակարարումը: դրանք Թուրքիայում կլինեն մինչև հուլիս: 

Այս գործարքին դեմ է Վաշինգտոնը: ռուսական գնումն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի արսենալի հետ, վտանգում է ՆԱՏՕ-ն: Թրամփը սպառնում է Թուրքիային զրկել ամերիկյան կործանիչներից: Էրդողանը փոխադարձ սպառնալիք է ուղարկում՝ կործանիչներ կգնի այլ երկրից: Այս շաբաթ պաշտոնապես պարզվեց, որ Մոսկվան և Անկարան չեն սահմանափակվի միայն մեկ գործարքով: 

Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի կոնֆլիկտն իրականում սկսվել է Թրամփից էրդողանի երկու պահանջով: Առաջինը՝ չօգնել քրդերի: Միացյալ Նահանգները Սիրիայից դուրս է բերում քրդերին օգնող իր բանակի ստորաբաժանումները: Եվ արտահանձնել Էրդողանի գլխավոր թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայում մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս պահանջը Վաշինգտոնը չի կատարում: Եվ հիմա Թուրքիան պարզապես դուրս է գալիս վերահսկողությունից: 

Մոսկվա-Անկարա-Վաշինգտոն եռանկյունում հարաբերությունները երբեք կայուն ու հաստատ չեն եղել: Ճգնաժամերն ու ջերմացման փուլերը պարբերաբար հաջորդում են իրար: Մոսկվան և Վաշինգտոնը Թուրքիային ճնշելու լծակ են դարձնում հայկական հարցը: Հայաստանին և սփյուռքին մնում է մանևրել ու ստեղծված իրավիճակից, որքան էլ այն անընդունելի դիտարկվի, ստանալ առավելագույնը: