Array ( [mr_id] => 80999 [mr_node] => 73557 [mr_media] => 74245 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74245 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74245.jpg [media_name] => vitali.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 12:23:58 )
Facebook Instagram Youtube
Քարսիթ երթևեկ. Մինչև 7 և 7-12 տարեկանների համար առանձին կանոններ են
Կառավարության որոշմամբ՝ երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս պարտադիր կլինի քարսիթը: Ի՞նչ խնդիրներ է առաջ բերում այս որոշումը:

Սա սկզբի համար. հետո երեխային պետք է նստեցնել քարսիթում և կապել ամրագոտին: Կառավարության որոշմամբ մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով պետք է փոխադրել քարսիթով: 7-ից մինչև 12-տարեկանների համար էլ գործում է կամ-կամ-ի սկզբունքը. ծնողը կարող է երեխայի անվտանգությունը ապահովել քարսիթով կամ ավտանգության ամրագոտով: Դավիթ Պեդանյանն իր 2 երեխաների համար քարսիթ գնել էր մինչև նրանց ծնվելը:

Նման օրենք մինչև այս էլ էր գործում, սակայն մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված էին միանման կանոններ: Այս օրենքով առանձին չափանիշներ են, հստակեցվել է երեխաների փոխադրման կարգը: Պետք է լինի «ISOFIX» մանկական պահող համակարգ, օգտագործվեն երեխայի քաշին և հասակին համապատասխան մանկական պահող համակարգեր:

Կառավարության այս որոշումը բացասական արձագանք էլ ստացավ: Սոցիալական ցանցերում բողոքների հիմնական թեման տաքսի ծառայությունների մասով է: Ծնողները բողոքում են, որ շատ դժվար է քարսիթով տաքսի գտնելը:

Տաքսու վարորդների բողոքն էլ է նույն թեմայով: Ոչ բոլորն են պատրաստ քարսիթ գնել: Առաջին պատճառն այն է, որ նախաձեռնությունն իրենց համար նոր է և անսովոր; Դժվարությամբ են հարմարվում: Երկրորդ պատճառը քարսիթի արժեքն է:

Եթե քարսիթ էլ չունենան, չեն հրաժարվի մինչև 7 տարեկան երեխային փոխադրել: Չնայած գիտեն, որ մարդկանց փոխադրման կանոնները խախտելու համար սահմաված է տուգանք: Այս դեպքում 5 հազար դրամ :

Շուկայում քարսիթները բազմատեսակ են և դրանց արժեքը՝ տարբեր: Գները տատանվում են 10-ը հազարից մինչև 100 հազարի սահմանում: Քարսիթ ընտրելիս պետք է ուշադիր լինել դրա որակին, հաշվի առնել երեխայի քաշը և հասակը:

Երեխային անվտանգ տեղափոխելու մասին օրենքը դրական ազդակ է քաղաքակիրթ երթևեկության համար: Օրինակ, օրենքով արգելվում է նաև մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, բեռնատար ավտոմոբիլի թափքում: Օրենքի հեղինակների համար առաջնահերթ է երեխաների անվտանգությունն ապահովելը և այն ամրագրել են ծնողական պարտականության անքակտելի մաս: