Array ( [mr_id] => 81002 [mr_node] => 73558 [mr_media] => 74246 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74246 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74246.jpg [media_name] => mailservice-2-46.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 12:37:08 )
Facebook Instagram Youtube
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի 7 գլխավոր ձեռքբերումները՝ տեսաբլոգով
Այս շաբաթ Բաթումում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 225 կգ։ Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ կռշող ծանրաձողը՝ ապահովելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 427 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Երիտասարդ Սիմոն Մարտիրոսյանի համար սա առաջին հաղթանակը չէ: Մեր մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը պնդում է. հաղթանակներ եղել են, գրանցված այս շաբաթ և կլինեն ապագայում: Իսկ մինչև այդ, ներկայացնում են երիտասարդ մարզիկի ամենակարևոր տարեթվերը:

1. Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնական ուղին սկսել է 2014-ին: Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում նա ընդամենը 17 տարեկան էր ու դարձավ չեմպիոն: Այն ժամանակ նա հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում:
2. 2016-ին՝ 105 կգ քաշային կարգում, դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Նույն տարի՝ ամռանը, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում նվաճեց արծաթ: Օլիմպիական փոխչեմպիոն՝ 19 տարեկանում:

3. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանողը համաշխարհային ունիվերսիադայի հաղթող է:

4. Սիմոն Մարտիրոսյանը 2017-ին առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի 414 կգ արդյունքով նա լավագույնն էր Եվրոպայում:

5. Աշխարհում լավագույնը դարձավ մեկ տարի հետո: 2018-ին հայ ծանրորդը աշխարհի չեմպիոն էր՝ մեկ երեկոյի ընթացքում սահմանելով 3 համաշխարհային ռեկորդ: Մարտիրոսյանի գրանցած 435 կգ արդյունքը անգերազանցելի է մինչեւ հիմա: 

6. Այս տարի Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Երկամարտում՝ 427 կգ:

7. Միակ բարձունքը, որին 22-ամյա ծանրորդը դեռեւս չի հասել՝ օլիմպիական ոսկին է: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը, Ռիո-2016-ի փոխչեմպիոնը կփորձի բացը լրացնել Տոկիոյում՝ 2020-ին: