Array ( [mr_id] => 81028 [mr_node] => 73572 [mr_media] => 74257 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74257 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74257.jpg [media_name] => 4.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 17:30:11 )
Facebook Instagram Youtube
Ագրարային համալսարանի զարգացման ծրագրերն ու հաշվարկները կուղարկեն կառավարություն
Ռեկտորը հայտնել է, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ:

Ագրարային համալսարանում շրջայցից հետո ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացրեց համալսարանի հնարավորությունները և հայտնեց, որ բարերարների միջոցով է վերազինվում համալսարանը: Փաշինյանը նկատեց, որ բարերարների ներգրավումը վատ չէ, սակայն պետությունը պետք է ֆինանսավորի այդ ծրագրերը:

Ռեկտորը հայտնեց, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, գրեթե այդքան էլ հարկավոր է անասնաբուժական լաբորատորիաները վերազինելու համար: Փաշինյանը դեմ է, որ համալսարանի այդ վերազինումը հատվածաբար ու փուլերով արվի: Նա կարծում է, որ պետք է գնահատել ֆինանսական ծախսերն ու ժամանակահատվածը և լուծել խնդիրը: 

Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության համար ագրարային համալսարանը շատ կարևոր է: Նրա պնդմամբ՝ սա պետական նշանակության գործ է, և պետք է պետական մակարդակով էլ խնդիրը լուծել: Վարդան Ուռուտյանը հայտնեց, որ ծրագրերն ու դրանց հաշվարկները կուղարկեն կառավարություն: