Array ( [mr_id] => 81035 [mr_node] => 73579 [mr_media] => 74259 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74259 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74259.jpg [media_name] => Anjela zartonq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 12:16:33 )
Facebook Instagram Youtube
Զարթոնքում պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը
Դպրոցի տնօրենին ազատելու պահանջով ստորագրահավաք են կազմակերպել:

Զարթոնքում բողոքի ակցիաները շարունակվում են նաև գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականից հետո: Բողոքի մասնակիցները հիմա էլ պահանջում են նրա դստեր՝ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը: 

Դպրոցի տնօրենին ազատելու պահանջով ստորագրահավաք են կազմակերպել: Ցուցարարների խոսքով՝ 80 աշակերտ դպրոց չի մտնի, եթե իրենց պահանջը չկատարվի: 

Բողոքի մասնակիցներից 4-ն իրենց գրավոր պահանջը ներկայացրեցին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին: Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո մարզպետը առաջարկեց սպասել դպրոցում իրականացվող ստուգումների արդյունքներին: 

Մարզպետի հետ հանդիպումից հետո Զարթոնքի պատվիրակության անդամները վերադարձան գյուղ: