Array ( [mr_id] => 81045 [mr_node] => 73580 [mr_media] => 74246 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74246 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74246.jpg [media_name] => mailservice-2-46.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 12:37:08 )
Facebook Instagram Youtube
Ազատ ոճայինները չեմպիոն ունեցան վեց տարվա դադարից հետո
Մինչև Տոկիո 2020-ը հավաքականի մարզիչները կփորձեն հասկանալ թիմի ներուժը:

Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչները հավաքականում սերնդափոխություն անելու ճանապարհին են: Առաջին լուրջ արդյունքը գրանցվեց Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում: 6 տարվա դադարից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ունեցավ. ոսկե մեդալ նվաճեց 19-ամյա Արսեն Հարությունյանը:

19-ամյա ըմբիշի ելույթները ը տպավորիչ էին հատկապես կիսաեզրափակիչիում ու եզրափակիչում: Այդ փուլերում Հարությունյանը քամբեքներ կատարեց, երբ պարտվում էր միավորների մեծ տարբերությամբ:

Բացի ոսկե մեդալից՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում նվաճեց Եվրոպական խաղերի 4 ուղեգիր` 57 կգ, 65կգ, 97կգ և 125 կգ քաշային կարգերում: Մինչև Տոկիո 2020-ը՝ հավաքականի մարզիչները կփորձեն հասկանալ թիմի ներուժը, կընտրեն ըմբիշներին, որոնք կարող են լավագույն հանդես գալ քառամյակի գլխավոր ստուգատեսում: