Array ( [mr_id] => 81044 [mr_node] => 73582 [mr_media] => 74261 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74261 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74261.jpg [media_name] => Ani gaheri [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 12:24:54 )
Facebook Instagram Youtube
«Գահերի խաղը» 8-րդ սեզոն. Կինոաուդիտորիան բաժանվել է ֆաների ու անտարբերների ճամբարների
«Գահերը խաղը» վերջին տարիներին ամենապոպուլյար հեռուստաշուն է, որը դիտում ու սփոյլում են գրեթե բոլորը:

Նախ մտածում ես, որ ավելի վատ օր ունենալ պարզապես անհնար էր, հետո պարզվում է՝ ամուսինդ դիտել է գահերի խաղի առաջին սերիան առանց քեզ: Ամբողջ աշխարհում միլիոնավոր ֆաներ շունչը պահած սպասում էին այս օրվան: «Գահերը խաղը» վերջին տարիներին ամենապոպուլյար հեռուստաշուն է, որը դիտում ու սփոյլում են գրեթե բոլորը: 

Առաջին էպիզոդը բաց թողած դժբախտները փորձում են փրկվել ու թաքնվել սփոյլերից: Զգուշացնում են, սփոյլ տարածողների համար ձմեռն առաջինն ու առանձնակի դաժանությամբ կգա: Թիվիթերի ռուսական հատվածում կատակում են` նոր սեզոնի առաջին զոհը Ամեդիատեկան է՝ այն կինոպորտալը, որը սերիալը ցուցադրում է Ռուսաստանում: Սերվերը պարզապես դուրս է եկել շարքից:

Պրովինիցալ և ապուշներ, կամ պրովինցիալ ապուշներ. սերիալի ֆաներն այսպես պատասխանում են այն բոլոր գլուխգովաններին, որոնք հայտարարում են, թե ոչ մի էպիզոդ չեն դիտել: Աշխարհը բաժանված է երկու մասի՝ նրանք, ովքեր սիրահարված են «Գահերի խաղին» և նրանք, ովքեր դեռ դիմադրում են: Որպես կանոն դիմադրողներն առաջին էպիզոդից հետո համալրում են ֆաների բանակը: 

Երեք վիշապները գլուխգործոցի հաղթաթուղթն են: Սա յոթ թագավորությունների խաղն է, պայքարը հանուն ամեն ինչի և ամեն ինչի գնով՝ ամենախարիզմատիկ դերասաններով և կերպարներով, անհավանական արագ, անկանխատեսելի սցենարով: 8-րդ եթերաշրջանը վերջինն է, յուրաքանչյուր էպիզոդի արժեքը՝ 15 միլիոն դոլար: