Array ( [mr_id] => 81050 [mr_node] => 73583 [mr_media] => 74262 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74262 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74262.jpg [media_name] => Notre_Dame_2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 12:29:08 )
Facebook Instagram Youtube
Հրդեհ՝ Փարիզի Աստվածամոր տաճարում
Կրակը մարվել է, տաճարից հաջողվել է տարհանել շատ մասունքներ ու գանձեր:

Եվրոպայի խորհրդանիշներից մեկի տանիքը բռնկվեց երեկոյան: Առաջին ժամվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելն անհնար էր, Փարիզի այս հատված օրական 30 հազար զբոսաշրջիկ է այցելում: Բոլորին տարհանեցին անհավանական արագությամբ, անկառավարելի հրդեհի պատճառով ոչ ոք չտուժեց: 

Այդ ընթացքում տաճարն այրվում էր, դեպքի վայր ժամանեց 500 հրշեջ, սկսվեցին շիջման աշխատանքները: Տաճարի պատմական աշխատարկը փլուզվեց: 

Քիչ անց փլուզվեց նաև առաստաղը: Դոնալդ Թրամփը թվիթ արեց՝ զարմանալով, թե ինչու չի օգտագործվում ավիացիա: Փորձագետները բացատրեցին, օդից ջուր կիրառելու դեպքում կքանդվի ամբողջ շենքը: Ուշ երեկոյան հուսահատություն էր բոլորի մոտ, ամբողջ աշխարհը հետևում էր համաշխարհային ժառանգության ոչնչացմանը: Ֆրանսիացիները հավաքվել էին տաճարի մոտ ու աղթոում: 

Հրշեջներին հաջողվեց նախ տեղայնացնել հրդեհը, վաղ առավոտյան այն մարվեց: Նախնական վարկածով, հրդեհի պատճառն անփութությունն է նորոգման աշխատանքների ժամանակ: Տաճարում գտնվող արվեստի գլուխգործոցները տարհանվել են, դրանք չեն տուժել: Այդ ընթացքում հրդեհաշիջման վայրում էր նախագահ Էմանուել Մակրոնը: 

Մակրոնը հայտարարեց, տաճարի վերականգնման համար կնախաձեռնեն համազգային նվիրատվության արշավ: Մեծահարուստներից մեկն արդեն տրամադրել է 100 միլիոն եվրո: Մինչև վերականգնելը, անհրաժեշտ կլինի պարզել հրդեհի պատճառը ու գնահատել վնասը:

Ֆրանսիացիներին զորակցության ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետն ու ամենայն հայոց կաթողիկոսը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները և անսահման տխրությամբ հետևում է զարգացումներին: Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ ընդգծել է՝ սրտի խորը ցավով է հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։