Array ( [mr_id] => 81059 [mr_node] => 73585 [mr_media] => 74265 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74265 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74265.jpg [media_name] => newmag monolog_05233.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 15:52:00 )
Facebook Instagram Youtube
Լույս է տեսել «Նյումեգ» հրատարակչության առաջին հեղինակային գիրքը՝ «Մոնոլոգ»-ը
Անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով: «Նյումեգ» հրատարակչական ընկերությունը մեկ տասնամյակի ընթացքում հավաքված 170 մարդկանց մոնոլոգներից խնամքով ընտրել է 100 ամենաարտասովորները:

100 ձայն, 100 խոստովանություն, 100 մտորում ու խոհ՝ մեր ժամանակների ամենակարևոր մարդկանց շուրթերից: «Նյումեգ» հրատարակչությունն իր տասը տարվա ամսագրային կենսագրությունն ու ժամանակակիցների մտորումներն ամփոփել է հաստափոր այս գրքում:

Անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով: «Նյումեգ» հրատարակչական ընկերությունը մեկ տասնամյակի ընթացքում հավաքված 170 մարդկանց մոնոլոգներից խնամքով ընտրել է 100 ամենաարտասովորները: Հայտնի դերասանները, կատարողները, նկարիչներն ու բեմադրիչներն անկեղծանում են՝ տարիներ առաջ արված ինքնախոստովանությունները հիմա կարդալու են սրտի թրթիռով: Գրքի հեղինակներն ու միաժամանակ գլխավոր հերոսները բեմում են, կարդում են իրենց ժամանակակիցների մտքերը, այն, ինչ ամփոփվել է «Մոնոլոգ» գրքում:

Գրքի բովանդակությունը հավաքվեց տասը տարիների ընթացքում: Շապիկի ընտրությունը տևեց երկու ամիս: Այն պետք է լիներ նույնքան խոստովանական, որքան բովանդակությունը: Որպեսզի մեր ժամանակների ինքնախոստովանությունների գիրքը լույս տեսնի, «Նյումեգ» հրատարակչությանն աջակցեց նաեւ «Արդշինբանկը»:

Մի քանի սերունդների մենախոսություն՝ առաջին դեմքից: «Նյումեգ» հրատարակչության առաջին հեղիանակային գիրքն արդեն բոլոր գրախանութներում է: