Array ( [mr_id] => 81072 [mr_node] => 73593 [mr_media] => 74272 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74272 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74272.jpg [media_name] => l-M7CHDBR4tK.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 18:06:57 )
Facebook Instagram Youtube
Աշխարհը վշտակցում է և զորակցում ֆրանսիացիներին
Երկրների ղեկավարներն իրենց զորակցությունն են հայտնում ֆրանսիացիներին:

Փարիզյան աղետին առաջիններից մեկն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը թիվիթերում ֆրանսերեն գրառում կատարեց: 

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերին նայելիս: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»:

Ֆրանսիացիներին զորակցություն հայտնեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը: 

« Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ՝ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը մեր բարեկամ երկրի»։

Բարաք Օբաման թվիթերում հրապարակեց տաճարում արված ընտանեկան լուսանկար և գրեց, որ պատմության կորուստը ողբերգական է ու անհրաժեշտ է տաճարը վերականգնել: 

«Աստվածամոր տաճարն աշխարհի գանձերից է: Վշտի այս պահին մենք ֆրանսիացիների հետ ենք»:

Միացյալ Թագավորության միապետն արտահայտել է իր հիացմունքը հրշեջների աշխատանքի կապակցությամբ: 

«Իմ անկեղծ հիացմունք եմ հայտնում հրշեջներին, որոնք իրենց կյանքը վտանգելով փրկեցին ազգային կարևոր հուշարձանը»:

Եվ, Ռուսաստանի նախագահը Էմանուել Մակրոնին առաջարկել է իր երկրի օգնությունը: 

«Առաջարկում եմ մեր լավագույն մասնագետների օգնությունը: Նրանք շատ մեծ փորձ ունեն միջնադարյան պատմական կոթողների վերականգնման գործում»:

Ֆրանսիայի նախագահն ու ժողովուրդը շարունակում են զորակցության ուղերձներ ստանալ ամբողջ աշխարհից: