Array ( [mr_id] => 81080 [mr_node] => 73597 [mr_media] => 74273 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74273 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74273.jpg [media_name] => Shaqe tachari masin copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 11:51:10 )
Facebook Instagram Youtube
Փարիզի Աստվածամոր տաճարի լեգենդար անցյալը
Փարիզի խորհրդանիշը դարերի խորքից եկող պատմություն ունի:

Նոտրը Դամ դը Պաղի, միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց, Վիկտոր Հյուգոյի վեպի քարացած ու գլխավոր հերոսը, ինչից հետո կառույցի հանրաճանաչությունն ավելի է մեծացել, Փարիզի գլխավոր խորհրդանիշերից մեկն է: Աստվածամոր տաճարն աշխարհի գլխավոր թեման է՝ լեգենդար կառույցի շինարարությունից՝ 12-րդ դարից մինչև հրդեհ:

Տաճարը պատկանում է Փարիզի թեմին, Սիտե կղզու արևելյան մասում է: Այս տեղում է եղել Փարիզի առաջին քրիստոնեկան եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս բազիլիկը: Կառույցի շինարարության ավարտի տարեթիվը նշվում է 1351 թվականը, այսինքն՝ տարաճարը կառուցել են 188 տարի: Լյուդովիկոս 13-րդը խոստացել էր նոր խորան կառուցել, զարդարել այն՝ ի նշան երախտագիտության Աստվածամորը՝ իրեն ժառանգ պարգևելու համար: Այդ պահից տաճարը Ֆրանսիայի կարևոր իրադարձությունների վկան է, երբեմն՝ նաև մասնակիցը: Ավանդաբար այստեղ են պսակադրվել արքաներն ու թագաժառանգները: Տաճարը նաև պատմական իրադարձությունների ասպարեզ էր. այդտեղ է տեղի ունեցել Ժաննա Դարկի ռեաբիլիտացման դատը:

Մինչև այս հրդեհը Տաճարը փլուզման եզրին է եղել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ: Առաջին անգամ տաճարի աշտարակը վնասվել է այդ օրերին: Այնպես որ, սա Նոտրը Դամի պատմության մեջ երկրորդ դեպքն է, որ վնասվում է շպիլը: Դրանով տաճարի դժբախտությունները չավարտվեցին. 18-րդ դարում այն վերցրին եկեղեցուց, կոչեցին բանականության տաճառ, որտեղ անցկացնում էին պարահանդեսներ, շքերթներ: Տաճարը եկեղեցուն վերադարձրեց Նապոլեոնը, որը հենց այդ կառույցը ընտրեց իր թագադրման համար՝ այդպիսով փոխելով արքաների բազմադարյա ավանդույթը: Այդտեղ են ամուսնացել Նապոլեոն Առաջինն ու Երրորդը, կնքվել է Նապոլեոն երկրորդը: Աստվածամոր տաճարի մեծածավալ ռեստավրացիան եղել է 19-րդ դարում, տևել է 25 տարի. դա անվանում են Նոտրը Դամի վերածնունդ: Դրանից հետո տաճարն ունեցավ նոր աշտարակ՝ ավելի բարձր ու շքեղ, քան միջնադարյան օրիգինալն էր: Այն երկու համաշխարհային պատերազմ է տեսել:

21-րդ դարում տաճարի ռեստավրացիայի նոր փուլն էր. 2013-ին եկեղեցու 850-ամյակի պատվին: Միայն թե վերակառուցումը ձգվեց, արվում էր փուլերով, որովհետև անհրաժեշտ էր 100 միլիոն եվրո: Հանգանակություն անողները չէին շտապում: Դա էր պատճառը, որ կրակն այդքան արագ տարածվեց՝ տաճարը կառուցված էր 1300 ծառից՝ կմախքը ամբողջությամն գերաններից էր: Այն գումարը, որ մի քանի տարի չէր ստացվում հայթայթել, հատկացվեց մի քանի ժամում: