Array ( [mr_id] => 81078 [mr_node] => 73599 [mr_media] => 74275 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74275 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74275.jpg [media_name] => Ani hrdeh haytni kotoxner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 12:08:58 )
Facebook Instagram Youtube
Պատմական հրդեհներ. Արտեմիսի տաճարից մինչև Բրազիլիայի ազգային թանգարանի կորուստ
Մարդկության պատմության մեջ առաջին հրդեհված տաճարի ողբերգությունը Եփեսոսում էր: Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից մեկ տարի Բրազիլիայում այրվեց ազգային թանգարանը:

Մարդկության պատմության մեջ առաջին հրդեհված տաճարի ողբերգությունը Եփեսոսում էր: Մեր թվարկությունից առաջ 356 թվականին Արտեսմիսի տաճարը հրեհեց մի հույն՝ իր անունն անմահացնելու համար: Քաղաքի բնակիչները որոշեցին մոռանալ Հերոստրատին:
դրանից 300 տարի առաջ առաջին քաղաքային և մասշտաբային հրդեհն էր: Այրվում էր Հռոմը: Կրակը տարածվել էր ամբողջ քաղաքում, չի մարել 7 օր: Ըստ որոշ աղբյուրների՝ Հռոմը հրամայել է հրդեհել Ներոն կայսրը, ապա մեղադրել քրիստոնյաներին, ինչից հետո էլ սկսվեցին հալածանքները:

Լոնդոնը հրդեհվել է մի քանի անգամ, բայց ամենամասշտաբայինը 1666-ին էր: Կրակը կուլ տվեց քաղաքի 80 տոկոսը: Ուշագրավն այն է, որ այս հրդեհը դադարեցրեց ժանտախտի համաճարակը: այրվեցին այն տարածող գրեթե բոլոր առնետները:

1755-ին Լիսաբոնում 20 եկեղեցի այրվել ու փլուզվել է միանգամից, 110-ը հաջորդ ժամերն: Քաղաքը ցնցել էր հզորագույն երկրաշարժը, հարվածել էր ցունամին, բռնկվել էր հրդեհ: Պորտուգալիայի մայրաքաղաքը ոչնչացված էր՝ 40 հազար զոհված բնակիչներով:

Նյու Յորքի պատմության մեծագույն հրդեհը բռնկվել է ԱՄՆ անկախությունից առաջ: 1776-ին բրիտանական ուժերը գրոհում էին, գեներալ Վաշինգտոնն առաջարկեց հրդհել քաղաքը, որպեսզի այն բաժին չհասցնի նրանց: Կոնգրեսն արգելեց, բայց Վաշինգտոնի բանակը լքեց քաղաքն ու հաջորդ օրը բռնկվեց, մեկ շաբաթ շարունակվեց դժոխքը: անգլացիները ձերբակալեցին ու կատարվածի համար մեղադրեցին քաղաքի 200 բնակիչների:

Մոսկվայի ամենաավերիչ հրդեհը 1812-ն էր: Բռնկվեց ֆրանսիացիների մուտքի հաջորդ օրը: Նապոլեոնը հասցրեց հեռանալ Կրեմլից, որի մի քանի պատեր ոչնչացան պայթյուններից: Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվեց անմիջապես, մոլեգնում էր 2 օր: Ոչնչացավ քաղաքի 329 եկեղեցիների կեսը:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից մեկ տարի առաջ արցունքներ էին հոսում Բրազիլիայում: Այրվում էր այդ երկրի ազգային թանգարանը: Ոչնչացվել է 20 միլիոն ցուցանմուշ: Բրազիլացիները հայտարարարեցին՝ այս կորստի հետ երբեք չեն հաշտվի: