Array ( [mr_id] => 81107 [mr_node] => 73601 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
24 կողմ, 75 դեմ. Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր
Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը սկսեց քննարկել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը:

ախագահը ներկայացրել էր Գոռ Հովհաննիսյանին: Նա Սահմանադրական իրավունքի մասնագետ է, աշխատում է Գերմանիայում: Նրա ելույթից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ անհամապատասխանություն կա նրա ներկայացրած տվյալների մեջ:

Նրա կենսագրական տվյալների վերաբերյալ հարցերը անցան քաղաքական մեծամասնության հարցերով: Հիմնական հարցն այն էր, թե Գոռ Հովհաննիսյանի ներկայացրած կենսագրական տվյալները համապատասխանու՞մ են ՍԴ անդամին ներկայացվող պահանջներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծիք հայտնեց, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է լինի հանրային ճանաչում ունենա։

Գոռ Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկու անգամ է փաստաթղթեր ներկայացրել, առաջին անգամ ներկայացնելուց հետո Նախագահի գրասենյակը լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել, ինքը ներկայացրել է: Այդ փաստաթղթերի մի մասը թեկնածուն ներկայացրել է Գերմաներեն, սակայն թարգմանությամբ: Արարատ Միրզոյանը հայտնեց, որ անհամապատասխանություն կար, սակայն մասնակցելու հնարավորություն են տվել թեկնածուին :

Քննարկումներից հետո նիստերի դահլիճին հարակից տարածում տեղի ունեցավ քվեարկություն և Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Կողմ էին 24-ը, դեմ՝ 75-ը: