Array ( [mr_id] => 81083 [mr_node] => 73602 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Վլադիմիր Վարդանյան. Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն ահազանգ է
Ցեմենտի հումքը չհարկելը ԲՀԿ-ն որակում է անձնական շահադիտություն: Վարդան Ղուկասյանն առաջարկում է պետական դրոշի վրա խաչ ավելացնել:

Կառավարության առաջարկը՝ ներկրվող ցեմենտի վրա 22 հազար դրամ պետական տուրք սահմանել և ցեմենտի հումքից հանել հարկումը, պատճառ է դարձել, որ «Արարատ ցեմենտ» գործարանը կրճատի աշխատատեղերը: գործարանի աշխատակիցները մի քանի օր կրճատման դեմ բողոքի ակցիաներ են անում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարծիքով, այդ առաջարկը ներկայացնողները անձնական շահեր են հետապնդում։

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ այդտեղ որևէ շահ կամ անձնական ցանկություն չկա: նա ասաց, որ երեկ հանդիպել է ցեմենտ արտադրող 3 գործարաններից 2-ի սեփականատերերի հետ և լսել նրանց մտահոգությունները, սակայն չի կարողացել կապ հաստատել արարատ ցեմենտի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի հետ, որպեսզի նրան էլ հրավիրի քննարկման:

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանն, արձագանքեով Հայկ Սարգսյանին ասաց, որ նման ոճով աշխատատեղեր ապահովելու նախադրյալներ չեն ստեղծում:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին և հույս հայտնեց, որ տեղի ունեցածը դիտավորություն Չ-էր,որը դա հիմք է տալիս մտորելու, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր մշակութային ժառանգությանը:

Վարդան Ղուկասյանն առաջարկեց պետական դրոշի վրա խաչ ավելացնել: Նրա վերհիշեց Կոստանդիանոս կայսեր ճակատամարտը և պարտությունը, նրան հայտնված տեսիլքը և խաչի խորհուրդը:

Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ այս առաջարկով բազմաթիվ նամակներ է ուղարկել նաև նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին: