Array ( [mr_id] => 81111 [mr_node] => 73603 [mr_media] => 74276 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74276 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74276.jpeg [media_name] => 1455910719-2125.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:03:51 )
Facebook Instagram Youtube
Ճանապարհաշինության վրա այս տարի կծախսվի 15 միլիարդ դրամից ավելի
Դեռ Տրանսպորտի, կապի ու ՏՏ, բայց շուտով՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Արշակյանն ամփոփում է այն ոլորտները, որոնք կփոխանցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Ահա և համակարգը, որտեղ լիցենզավորված բոլոր ավտոտեխզննման կետերն են: Մշակվում է 73 հազար ավտոմեքենայի տվյալ: Ամեն ինչ մեքենայի մասին՝ որ թվականի արտադրության է, երբ է անցել տեխզննություն, որքան է շահագործվել: Հենց այս վիրտուալ հարթակի շնորհիվ էլ տեխզննման կտորններն այլևս պետք չեն լինի: 

Ճանապարհաշինության վրա այս տարի կծախսվի 15 միլիարդ դրամից ավելի, կհիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Որ ընկերությունը, ինչպես նորոգեց ճանապարհը, քանի տարի հետո ինչը քանդվեց, կիմանան թվային քարտեզի միջոցով: 

Հյուսիս-հարավի մասին նույնպես խոսեց, բայց չի կարող ասել ավելին, քան ասում էին իր նախորդները: Որքան վարկային միջոց է ներգրավվել, որքան է սպասվում ու, ի վերջո, երբ պատրաստ կլինի Հյուսիս-հարավը, քննարկումների ու հաշվարկների փուլում է:

Իսկ վերջում, տեխնոլոգիական գիգանտների հետ շփման մասին: Հակոբ Արշակյանն այս ընթացքում հանդիպել է Google ընկերության ինժեներական ղեկավարների հետ։ Արդյունք դեռ չկա, քանի որ տեխնոլոգիական գիգանտների ու փոքր տնտեսությամբ երկրների համագործակցությունը փոխշահավետ չէ, բայց կապն արդեն հաստատվել է: Հեռախոսազրույցներ են եղել նաև «Փեյփալ» վճարային համակարգի ղեկավարների հետ, հանդիպումն առաջիկայում է: Թեման՝ երբ «Փեյփալ»-ը կհասնի նաև հայ օգտատերերին: