Array ( [mr_id] => 81112 [mr_node] => 73604 [mr_media] => 74277 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74277 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74277.jpg [media_name] => 5422_bako_sahakyan_2_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:10:27 )
Facebook Instagram Youtube
Բակո Սահակյան. Արցախում առաջնայինն անվտանգությունն է
Բակո Սահակյանը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո և բանակցություններին՝ Ստեփանակերտի լիարժեք մասնակցությամբ:

Բակո Սահակյանը փաստեց՝ Արցախի սահմաններում լարվածությունը նվազել է, բայց նաև նշեց, որ դիվանագիտական ու տեղեկատվական մակարդակներում սպառնալիքներն ավելանում են:

Նախագահը ևս մեկ անգամ շեշտեց, Արցախում անվտանգության հետ կապված թեմաներն առաջնային են: 2019-ին կշարունակվեն Պաշտպանության բանակի արդիականացման և առաջնագծի ամրապնդման աշխատանքները:

Արցախում պաշտպանությունն ամրապնդում են, սակայն գերադասելի են համարում հակամարտության քաղաքական կարգավորումը: Այս հարցում Ստեփանակերտի մոտեցումներն անփոփոխ են մնացել և՛ 2018-ին, և՛ 2019-ին: Բակո Սահակյանը հայտարարեց, որ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո և բանակցություններին՝ Ստեփանակերտի լիարժեք մասնակցությամբ:

Շարունակվել են Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը: Արցախ այցելած պատվիրակությունների թվի ավելացումը հուշում է, որ Արցախը տեղեկատվական շրջափակման ենթարկելու Ադրբեջանի ջանքերն անարդյունք են: 2018-ին տարբեր պետություններից և միջազգային կազմակերպություններից Արցախ է ժամանել 70 պատվիրակություն: 

Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախի արտգործնախարարությունն էլ իր հերթին է ակտիվացնելու ջանքերը՝ միջազգային հարթակներում պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելով Արցախում տիրող իրական դրության մասին: