Array ( [mr_id] => 81097 [mr_node] => 73605 [mr_media] => 74285 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74285 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74285.jpg [media_name] => Avetis hakakorupcion copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 16:25:14 )
Facebook Instagram Youtube
Հակակոռուպցիոն ռազմավարություն. Հայաստանը քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի 2 մոդել
«Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի օրինակով» համաժողովի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող քայլերի քննարկումն է:

Հակակոռուպցիոն պայքարում Հայաստանը քննարկում է ռազմավարության 2 մոդել: Առաջինը՝ անկախ հակակոռուպցիոն մարմնի ձևավորումն է, որը պետք է ունենա կանխարգելման բաղադրիչ: Երկրորդ մոդելը հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, որը միաժամանակ կիրականացնի նաև քրեական հետապնդում:

«Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի օրինակով» համաժողովի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող քայլերի քննարկումն է: 

Փորձագետները նշում են, որ հակակոռուպցիոն պայքարում առաջնահերթ է հանրության աջակցությունը: Այն կարևոր է հուսալի տեղեկություններ ստանալու և կառուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների վերաբերմունքը փոխելու համար: