Array ( [mr_id] => 81185 [mr_node] => 73608 [mr_media] => 74281 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74281 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74281.jpg [media_name] => 56815933_1333193213487205_7487590480536928256_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:41:24 )
Facebook Instagram Youtube
Բացիկներ Արցախից. Արցախյան թեմայով 54 լուսանկարները հավաքվել են գիրք-տուփի մեջ
«Բացիկներ Արցախից» գիրք-տուփը հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:

54 պատմություն՝ 1 տուփում: վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանն ու 3 գործընկերները հավաքել են արցախյան 12 տարվա այցերն ու միավորել «Բացիկներ Արցախից» գիրք-տուփում: 

Այս լուսանկարն, օրինակ Նազիկ Արմենասկյանն արել է Ապրիլյան պատերազմի օրերին՝ Թալիշի հանդիսությունների սրահում:

Լուսանկարչի խոսքով՝ «4 պլյուս»-ի թիմը նախապես որոշել էր արցախյան այս պատկերները ներկայացնել գրքով: Հետո դիզայներ Էդիկ Պողոսյանի խորհրդով կանգ են առել գիրք -տուփի գաղափարի վրա: Մանրակրկիտ ընտրել են յուրաքանչյուր դետալ: Թուղթ, զարդանախշ, փաթեթավորում:

Բացիկներ Արցախից գիրք-տուփը տպագրվել է 300 օրինակով: Այն հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: