Array ( [mr_id] => 81110 [mr_node] => 73609 [mr_media] => 74282 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74282 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74282.jpg [media_name] => big_1442566646_7843163.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:48:34 )
Facebook Instagram Youtube
Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը խոսել են տեղական ծրագրերի մասին
Երկու ամսից աբովյանցիները քաղաքապետ կընտրեն: ՏԻՄ ընտրությունը հունիսի 9-ին է:

Սա 2 ամիս առաջ էր. Կոտայքի մարզպետն ու չինացի ներդրողները ստորագրում են վերելակների արտադրություն հիմնելու հուշագիր: «Ժամը» լրատվականը մարզպետից հետաքրքրվեց՝ ինչ վիճակում է ներդրումային ծրագիրը: 

Կոտայքի մարզպետը նաև ներկայացրեց Աբովյան քաղաքի կառավարման խախտումների ուսումնասիրությունը, որը դատախազությունում է: Սպասում են մարզի դատախազի իրավական գնահատականին: 

Մարզպետը նաև դժգոհել էր որ Աբովյանի քաղաքապետը սուբվենցիոն ծրագիր չէր ներկայացրել: Կոտայքի մարզը ընդհանուր առմամբ 4 միլիարդ դրամ բյուջեով 69 սուբվենցիոն ծրագիր էր ներկայացրել կառավարություն: Աբովյանը չկար: 

Աբովյանի քաղաքապետն իր գործողություններում սաբոտաժ չի տեսնում: Ավելին, Աբովյանում սկսվել է ջրահեռացման համակարգերի նորոգումը, շուտով ամբողջությամբ էներգախնայող արտաքին լուսավորության կանցնեն: 

Աբովյանցիները երկու ամսից քաղաքապետ կընտրեն: Կոտայքի մարզպետը հայտնեց, որ քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում որոշել են քաղաքապետի իրենց թեկնածուին: Ընտրություններին կմասնակցի նաև Աբովյանի քաղաքապետը: ՏԻՄ ընտրությունը հունիսի 9-ին է: