Array ( [mr_id] => 81096 [mr_node] => 73611 [mr_media] => 74284 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74284 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74284.jpg [media_name] => 600771.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 16:22:43 )
Facebook Instagram Youtube
Մեղրիի զորամասի գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին
Պարզվել է նաև, որ այս տարվա հունվար-փետրվարին նույն զորամասի գումարտակներից մեկում արտոնյալ պայմաններ են ստեղծել շարքայինների շրջանում, այսպես ասած, հեղինակություն վայելող զինծառայողի համար:

Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացնում Մեղրիի զորամասի միջադեպի գործով: Նախաքննությունը պարզել է, որ մարտի 16-ի առավոտյան զորամասի հրամանատարն անցնել է պաշտոնական լիազորությունների սահամանը՝ ենթականերին հանձնարարելով պատռել զինվորների այն համազգեստները, որոնք զորամասը չէր տրամադրել և որոնք չէին համապատասխանում կանոնագրքերին: Հրամանը կատարվել է շարահրապարակում, պատռել են 30 զինծառայողի համազգեստ, ոտնահարվել են նրանց իրավունքները: Պարզվել է նաև, որ այս տարվա հունվար- փետրվարին նույն զորամասի գումարտակներից մեկում արտոնյալ պայմաններ են ստեղծել շարքայինների շրջանում, այսպես ասած, հեղինակություն վայելող զինծառայողի համար: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային 5 զինծառայողի և զորամասի հրամանատարին: Զինվորների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամատարաության հսկողությանը հանձնելը: Հրամանատարի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է: