Array ( [mr_id] => 82111 [mr_node] => 74070 [mr_media] => 74641 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74641 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74641.jpg [media_name] => NIHAD.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 11:46:36 )
Facebook Instagram Youtube
Ինչն է դրդել 13-ամյա հայ տղային Թուրքիայում իսլամ է ընդունել
Հաղորդավարը նշում է, որ նախապես ստացվել է ծնողների համաձայնությունը։

Հայկական արմատներով, քրիստոնյա, 13 ամյա Արթուրը իսլամ է ընդունում Թուրքիայում ամենավարկանշային կրոնական հեռուստաշոուի ուղիղ եթերում: Հաղորդավար-քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի համար սա իսկական հաջողություն է: Դա նկատվում է փաստից, թե ինչպես է իր խոսքում և լուսագրերում ընդգծում երեխայի ծագումը:

Հաղորդման ժամանակ պարզ է դառնում, որ Արթուրը մոր հետ Հայաստանից Թուրքիա է տեղափոխվել, երբ 1 տարեկան էր: Եվ կրոնափոխությունը ծնողների հետ համաձայնեցված է:

Թուրքագետը նկատում է՝ պետք է հաշվարկել Հայաստանի քաղաքացիների սոցիալ-մշակութային-կրոնական վերափոխման ռիսկի գործոնը, եթե մի օր այդ քաղաքացիները վերադառնան Հայաստան: Առնվազն ստիպված: Դրա սպառնալիքները Թուրքիայի նախագահի մակարդակով հնչում են պարբերաբար և նման հավանականությունը բացառել չի կարելի:

Թուրքիայի տարածքում կա շուրջ 30 հազար Հայաստանի քաղաքացի, սա ըստ թուրքագետի, ամենաիրատեսական թիվն է, և Թուրքիայի նախագահը չափազանցնում է, երբ խոսում է 100 հազարի մասին: