Array ( [mr_id] => 82064 [mr_node] => 74076 [mr_media] => 74646 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74646 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74646.jpg [media_name] => unnamed.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 14:53:37 )
Facebook Instagram Youtube
Ֆերմերային տնտեսությունների նոր ծրագիր
Գյուղշահառուներին կդասավանդեն Ագրարային համալսարանի դասախոսները:

Գյուղատնտեսության նախարարությունը նոր, ցածր տոկոսադրույքով վարկ է առաջարկում ֆերմերներին: Մեկ անասունի համար, նախարարությունը կվճարի 1 մլն դրամ: Բայց սա միայն այն դեպքում, երբ բոլոր պահանջները համապատասխանեն նախարարության ներկայացրած ծրագրերին: Անասնագոմը պետք է լինի, այսպես ասած խելացի: Պետք է անասունի համար բոլոր պայմանները ստեղծվեն:

Տնտեսվարողը ինքն է որոշում քանի քառ մետր տարածքում սարքի անասնագոմ և ինչքան անասուն պահի: Նախարարությունը փոխհատուցում տալու է ծրագրով նախատեսված առավելագույն գումարի չափով:

Փոխհատուցումն էլ երկու փուլով կլինի, երբ պատրաստ լինի անասնագոմը սահմանված գումարի 50 տոկոսը կստանա, այդ գումարով էլ կգնվի անհրաժեշտ տեխնիկական պարագաները, դրանից հետո կստանա մնացած գումարը: 5 տարի մոնիթորինգ կանցկացվի, որպեսզի անասնագոմը նպատակին ծառայի: Տեխնիկական մասով էլ ավանդականից անցում է լինելու նորագույն տեխնոլոգիաներին:

Անասունների կերի մասին առայժմ կմտածի ֆերմերը: Հիմա նախարարությունը դասապատրաստում է անցկացնում։ Դասախոսները Ագրարային համալսարանից կհրավիրվեն: Վստահեցնում են, որ եթե ֆերմերը գիտակ լինի շահույթն էլ բարձր կլինի;

Նախարարությունը կընտրի փորձառու ֆերմերներին: Այս պահին ծրագրին դիմել են 108 մարդ, մերժվել են 10-ը, քանի որ պահանջներին չեն համապատասխանել: