Array ( [mr_id] => 82081 [mr_node] => 74078 [mr_media] => 74648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74648 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74648.jpg [media_name] => [email protected] [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 14:58:14 )
Facebook Instagram Youtube
Սիրո 5 լեզուները. Newmag-ը հայերեն թարգմանել և հրատարակել է համաշխարհային բեսթսելլեր
«Սիրո 5 լեզուները» գրված և թարգմանված է պարզ և հստակ բառապաշարով: Այն ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով:

5 լեզու՝ սիրելու և սիրվելու մասին։ newmag ընկերությունը հրատարակել է ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը։ Հավերժական սիրո գաղտնիքը բացահայտելու համար այն կարդում են ամբողջ աշխարհում և գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այսօր այն նաև հայ ընթերցողի սեղանին է։

Գիրքն անգլերենից թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը: «Սիրո 5 լեզուները» գրված և թարգմանված է պարզ և հստակ բառապաշարով: Այն ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: «Սիրո 5 լեզուները» կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն: Թարգմանչի կարծիքով՝ գիրքը, հատկապես կարևոր կարող է լինել հայ տղամարդկանց համար:

«Սիրո 5 լեզուները» գրքի հրատարակմանն աջակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը։ Գրքի ամենասկզբում կա Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության գիրը, որը յուրօրինակ նախաբան է։ Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել ընտանիքի տարի և Newmag-ի հրատարակած գիրքը ընտանիքի միջազգային օրվա առիթով է:

Սա թեթև ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար: Հեղինակը ամուսիններին փորձում է օգնել բուժել ծանր հարաբերությունները և առաջարկում 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ Խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու հորդորներով:

Գրքի շնորհանդեսին Newmag-ը պատմեց հեղինակի մասին, ներկայացրեց գրքի համառոտ բովանդակությունը, Չեփմենի հատուկ հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող Օպրա Ուինֆրիին: Գրքի մասին խոսեցին նաև հայ հոգեբանները, որոնցից մի քանի Newmag-ը գիրքը փոխանցել էր շնորհանդեսից մի քանի օր առաջ: Շնորհանդեսի վերջում իր 40-ամյա ամուսնության սիրո լեզվի մասին խոսեցին բժշկուհի Էֆրոստիա Նահապետյանն ու ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը։

«Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» գիրքն արդեն հասանելի է գրախանութներում: