Array ( [mr_id] => 82104 [mr_node] => 74081 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները դժգոհել են ԱԺ ստուգման մեթոդներից
Խորհրդարանական որևէ ուժ չի միանա Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերին: Լրագրողներն ու պատգամավորները բողոքում են ԱԺ ստուգման մեթոդների դեմ: Արցախի ԱԽՔ խոսքն ու վարչապետի խոսնակի արձագանքը՝ քննարկման թեմա:

ԱԺ անվտանգության ռեժիմից դժգոհող լրագրողներին միացան նաև որոշ պատգամավորներ: Լրագրողները բողոքում են, որ իրենց իրերը՝ պայուսակով, տեսախցիկով ստուգում են շենքից դուրս գալիս, պատգամավորներին, հատկապես ընդդիմադիր, վրդովեցնում է, որ ստուգում են իրենց մեքենաների նույնիսկ սրահը՝ բոլոր դարակներով, պայուսակներով, բեռնախցիկներով: Կան պնդումներ, որ մանրամասն զննում են միայն ընդդիմադիրներին: 

Քննարկման թեմա է դարձել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն ու վարչապետի խոսնակի արձագանքը: Պատգամավորներն հիշեցնում են, որ Հայաստան-Արցախ հակադարձումը վտանգավոր է: 

Խորհրդարանական ոչ մի ուժ չի միանա Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերին: ԲՀԿ-ականները շեշտում են, որ իրենք ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն են, և այլ միավորման մեջ ընդգրկվելու հարց իրենց օրակարգում չկա: «Լուսավոր Հայաստանը» բացառում է, որ երբևէ կհամագործակցի նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ: