Array ( [mr_id] => 82110 [mr_node] => 74082 [mr_media] => 74663 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74663 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74663.jpg [media_name] => 38e165594cbe74a28c9bfa4ade1d2340.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 18:25:06 )
Facebook Instagram Youtube
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են ազատամարտիկների շիրիմներին
Կոլխոզաշենում բացվել է ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Կոլխոզաշենում բազմամարդ հավաքի առթիվ հուշահամալիրի բացումն է: Ազատամարտում գյուղը տվել է 19 զոհ, 2-ը՝ խաղաղ բնակիչներ: Հուշարձանի բացմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է արմատներով կոլխոզաշենից Արցախի հերոս Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: Գեներալի որդին՝ Վալերի Կարապետյանն այսօր ծառայում է Պաշտպանության բանակում:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի է արժանացել գյուղի ջոկատի հրամանատարը:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են նաև Ասկերան՝ զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների հիշատակին: