Array ( [mr_id] => 82107 [mr_node] => 74083 [mr_media] => 74651 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74651 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74651.jpg [media_name] => shushium-bacvel-e-dushman-vard-n150415-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 15:48:57 )
Facebook Instagram Youtube
Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը
Վարդանի երազանքն էր Ստեփանակերտից Շուշի ճանապարհը յասամանների ծառուղու վերածելն ու Շուշիում բնակարան ունենալը: Երիտասարդերն ապրիլին Ստեփանակերտ-Շուշի մայրուղու երկայնքով ծառատունկ էին կազմակերպել:

1992-ի մայիսի պատմական կադրերում Վարդան Ստեփանյանն է՝ Շուշիի պարսպին: Տեսարանը, որ այդքան կարոտով նկարագրում է, Ստեփանակերտն է՝ դեպի Շուշի ձգվող ոլորաններով: Վարդանի երազանքն էր Ստեփանակերտից Շուշի ճանապարհը յասամանների ծառուղու վերածելն ու Շուշիում բնակարան ունենալը: Երիտասարդերն ապրիլին Ստեփանակերտ-Շուշի մայրուղու երկայնքով ծառատունկ էին կազմակերպել: 

Զարիկ մայրիկը հիշում է՝ որդին տանն ասել էր, որ կազատագրի Շուշին ու ոչ թե ուղղաթիռով, այլ հենց ազատագրված տարածքով Ստեփանակերտից Երևան կվերադառնա, բայց՝ ժամանակավոր: Դեռ այն ժամանակ էր որոշել, որ պատերազմից հետո մոր հետ Շուշիում է ապրելու: Որդին չկա, Շուշիում է նրա մայրը:

Գուսան Հայկազունի «Պատերազմ ենք գնում» երգը Դուշման Վարդանի մասին է: Վարդան Ստեփանյանի քույրը հիշում է՝ Դուշմանի կյանքն ու երազանքները հայրենիքի համար էին: 

Վարդան Ստեփանյանը զոհվեց 1992-ի հուլիսի 2-ին, Միրուշենում: Շուշիի Մանուկյան 1 հասցեում կգործի Դուշման Վարդանի տուն-թանգարանը: Բերդաքաղաքում կա նաև հերոսի անունը կրող փողոց: