Array ( [mr_id] => 82085 [mr_node] => 74085 [mr_media] => 74653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74653 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74653.jpg [media_name] => verelak-744x445.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 16:39:10 )
Facebook Instagram Youtube
Վերելակների սպասարկման գումարը կավելանա մոտ 30 տոկոս
3600 վերելակ փոխելու համար ծախսվելու է 30 միլիարդ դրամ, Երևանի բյուջե տարեկան մտնում է 31 միլիարդ դրամ:

Երևանի փոխքաղաքապետի ասուլիսի թոփ թեման դարձավ քաղաքապետի հայտարարությունը: Հայկ Մարությանը նշել էր՝ քաղաքապետարանը կփոխարինի վերելակները և քաղաքացիները տարիների ընթացքում կվճարեն այդ գումարը: Բարձրացած աղմուկի, դժգոհության և հարցերի ֆոնին փոխքաղաքապետը պարզաբանում է՝ իր ղեկավարն ամեն ինչ ճիշտ է ասել: 

3600 վերելակ փոխելու համար ծախսվելու է 30 միլիարդ դրամ, Երևանի բյուջե տարեկան մտնում է 31 միլիարդ դրամ: Սա նշանակում է, որ միայն քաղաքապետարանը չի կարող կատարել ամբողջ ծախսը: 

Քաղաքապետարանում հաշվել են, թե առաջիկա 20-25 տարում ինչքան ավել գումար պետք է վճարեն քաղաքացիները: Միջին վիճակագրական բնակարանը վերելակի համար հիմա ամսական վճարում է 1600 դրամ: 

Քաղաքապետարանը կառավարությանը կդիմի առաջիկա օրերին՝ տոտալ ֆինանսական մոդելի հաստատման հարցով: Մինչև այդ քաղաքապետը հանձնարարել է սկսել նախնական պիլոտային փոխարինումներ: Առաջինը կփոխվեն ամենավտանգավոր վերելակները: Երևանի վերելակների 70 տոկոսը գործում է 40 տարուց ավելի: Միայն վերջին վեց տարում վերելակների վթարից մահացել է 6 մարդ: