Array ( [mr_id] => 82114 [mr_node] => 74089 [mr_media] => 74659 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74659 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74659.jpg [media_name] => քոչարյան դատ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 18:02:08 )
Facebook Instagram Youtube
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկ են ներկայացրել դատավորին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին:

Երկրորդ նախագահի կողմնակիցների ու լրագրողների ու մի մասը ստիպված եղավ իրադարձություններին հետևել փակ դռների հետևից: Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող նիստը, որը կայացավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, բաց էր, բայց, քանի որ դահլիճը լեփ լեցուն էր, ոստիկանները որոշեցին դուռը փակել: 

Նիստի ընթացքում որոշումը փոխվեց: Ներս մտան նաև մյուս լրատվամիջոցները: Նիստին ներկա էր նաև երկրորդ նախագահը: Դահլիճում էր՝ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: 

Դատարանի շենքի դիմաց և ներսում աղմկոտ էր. նիստը պարբերաբար ընդմիջվում էր կոչերով:

Պաշտպանական կողմը դիմեց դատավորին՝ ինչու է դատախազը դատավորի հետ նույն՝ ծառայողական մուտքով ներս մտել: Ըստ պաշտպանների, իրենք կարող են նաև ենթադրել, որ դատավորն ու գլխավոր դատախազը զրուցել են, գուցե՝ պայմանավորվել: Դատավորը հերքեց՝ դա զուտ տեխնիկական հարց է: Ի վերջո, 40 րոպեանոց ընդմիջման պահանջից հետո, Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդության պատճառը հայտնեց՝ դատավորի անաչառության հիմքով: Ըստ պաշտպանական կողմի՝ դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովվել։ Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նիստերի դահլիճ մուտքն է դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքից: Ինքը գլխավոր դատախազը այս հիմնավորումները կոչեց երևակայական: 

Ինքնաբացարկի մյուս՝ երրորդ հիմքն այն էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցը գտնվում է Բարձրագույն Դատական խորհրդի նիստի օրակարգում, հետևաբար այդ հանգամանքը կարող է խոչընդոտ լինել դատավորի անկախության հարցում։ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ ԲԴԽ-ն որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ՝ նրան հայտարարելով նախազգուշացում։

Մեղադրող դատախազներն առարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը և դրանում նշված հիմքերը համարեցին անհիմն։ Օրվա վերջում, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Որոշումը կլինի մայիսի 14-ին: