Array ( [mr_id] => 82113 [mr_node] => 74090 [mr_media] => 74664 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74664 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74664.jpg [media_name] => more-785x487.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 18:35:08 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ն կարող է մասնակցել Կասպից ծովի տնտեսական, միջպետական ծրագրերին
Դեսպանի խոսքով՝ այժմ ակտիվ աշխատանք է տարվում հայ-թուրքմենական տնտեսական կապերն ընդլայնելու համար:

Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան աջակցությամբ կայացավ Կասպից Ծով - հնարավորությունների ծով խորագրով գիտաժողովը: Մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաններ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանը: Նա կարևորեց Թուրքմենստանի հետ Հայաստանի կապերը՝ հիշեցնելով, թե 90-ականներին թուրքմեններն ինչ ջերմությամբ են ընդունել Ադրբեջանի կոտորածներից փախած հայերին: 

Դեսպանի խոսքով՝ այժմ ակտիվ աշխատանք է տարվում հայ-թուրքմենական տնտեսական կապերն ընդլայնելու համար: Այս համատեքստում դեսպանը խոսեց տարածաշրջանային խոշոր ծրագրերի գաղափարների մասին: 

Հայաստանում Իրանի դեսպանը նույնպես խոսեց Կասպիցը Պարսիցին միացնող համակարգ ստեղծելու գաղափարի մասին՝ նշելով, որ կասպյան 5 երկրներն այդպիսով արագ ելք կունենան ծոցի ավազան: Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը ներկայացրեց, թե ինչ տնտեսական կարևորություն ունի Կասպից ծովի իրավական կարգավիճակի համաձայնագիրը, որը կնքվել է անցած տարի: Այն, վերջապես, հստակեցնում է Կասպից 5 երկրների սահմանները, իրավունքներն ու պարտավորությունները: Եվ այս համատեքստում կասպից տնտեսական ավազանին առնչվող ծրագրերը կարող են խթանել տարածաշրջանային համագործակցությունը: Ահա ինչու է Թուրքմենստանն այս օգոստոսին կազմակերպում Կասպյան տնտեսական ու ներդրումային առաջին ֆորումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը