Array ( [mr_id] => 82115 [mr_node] => 74091 [mr_media] => 74665 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74665 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74665.jpg [media_name] => 26.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 18:39:11 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանն ու նրա կինը չեն ընդունում ներկայացված մեղադրանքները
Պաշտպանական կողմը խնդրել է արգելել նկարահանումներն ու ուղիղ հեռարձակումները դատարանի դահլիճից՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

ԵԿՄ նախկին նախագահ և նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատը սկսվեց 40 րոպե ուշացումով, Գրիգորյանի ինքնազգոցողությունը վատացել էր, նա նիստերի դահլիճ ներկայացավ բժշկի հետ միասին: Կինը՝ Նազիկ Ամիրյանը, ևս ներկա էր դատական նիստին:

Մանվել Գրիգորյանն անդրադառնալով խոսակցություններին, թե ինքն առողջ է, նշեց, որ բազմաթիվ հիվանդություններ ունի և 1994-ից սկսած բուժվում է: Առաջարկեց ծանոթանալ իր հիվանդության պատմությանը և ավելացրեց, որ չկա հիվանդանոց, որտեղ բուժված չլինի:

Դատական նիստն ընդմիջվեց 5 րոպե: Պաշտպանները հայտնեցին, որ Գրիգորյանի մոտ շնչահեղձություն է սկսվել: Հաշվի առնելով ամբաստանյալի վիճակը, դատավորը Գրիգորյանին հնարավորություն տվեց նստած պատասխանել հարցերին և անհրաժեշտության դեպքում հենց նիստերի դահլիճում ստանալ բուժօգնություն: Ընդմիջումից հետո Գրիգորյանի փաստաբանը դատարանին միջնորդեց դատական նիստն անցկացնել առանց տեսա և լուսանկարահանման, հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը: Դատարանը բավարարեց միջնորդությոնը:

Դատական նիստը շարունակվեց առանց տեսանկարահանման: Մանվել Գրիգորյանի ինքնազգոցողությունը կրկին վատացավ: Դարձյալ հայտարարվեց ընդմիջում: Դրանից հետո մոտ 40 րոպե մեղադրողն ընթերցեց ամբաստանյալների մեղադրանքի եզրափակիչ մասը: Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը մեղադրանքի վերաբերյալ հայտնեցին իրենց դիրքորոշումը: Գրիգորյանն ասաց, որ չի ընդունում մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում: Նազիկ Ամիրյանը նույնպես չընդունեց մեղադրանքը, նշելով, որ այն մտածացին է: Պաշտպանը միջնորդեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխեն հիվանդանոց՝ ինսուլին ստանալու: Միջնորդոթյունը բավարարվեց: Դատական նիստը հետաձգվեց: 

Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը կկայանան յուրաքանչյուր երեքշաբթի: