Array ( [mr_id] => 82160 [mr_node] => 74095 [mr_media] => 74667 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74667 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74667.jpg [media_name] => 12267_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 13:43:20 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է
Շոուդու օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Չինաստանի ժողովրդական հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ արդեն Պեկինում է: Շոուդու օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Փաշինյանին և նրա կնոջը, որից հետո Հայաստանի հյուրերին ողջունել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի դեսպանը: Պեկինում արդեն կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: