Array ( [mr_id] => 82175 [mr_node] => 74101 [mr_media] => 74674 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74674 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74674.png [media_name] => survey-image.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 15:25:57 )
Facebook Instagram Youtube
Gallup International. Փաշինյանի գործունեությանը հավանություն է տալիս 82 տոկոսը
Բացասական թվերն ընդգծվում են, երբ խոսքը վերաբերում է Ազգային ժողովին:

Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի: Gellup International-ի հարցման տվյալներով` վարչապետի պաշտոնում մեկ տարի աշխատելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 82 տոկոսը: Նրա կառավարության աշխատանքին՝ 57 տոկոսը: Բացասական թվերն ընդգծվում են, երբ խոսքը հասնում է Ազգային ժողովին: Հարցվածների 48 տոկոսը գոհ է, 44 տոկոսը՝ դժգոհ: Նախագահից գոհ են նույնիսկ ավելի շատ, քան վարչապետից՝ հարցվածների 85 տոկոսը հավանություն է տալիս Արմեն Սարգսյանի աշխատանքին: 

Սա երկրորդ հարցն է: Ամբողջությամբ արդարացել են հարցվածների 7 տոկոսի սպասումները, որոշ չափով՝ 61 տոկոսինը, չեն արդարացել 29 տոկոսի սպասումները: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցվածների 30 տոկոսը: Ցուցանիշը նվազել է: Gellup International-ը հիշեցնում է սեպտեմբերին իրականացված հարցումը, երբ քաղաքական փոփոխություններից անցել էր վեց ամիս: Այն ժամանակ վարչապետի գործելաոճին լիովին դրական գնահատական է տվել հարցվածների 45 տոկոսը: 

Դրական սպասումների արդարացման ցուցանիշը ևս անկում է գրանցել: Ամբողջությամբ արդարացան, ասել է հարցվածների 7.5 տոսկոսը: Վեց ամիս առաջ նույն պատասխանը տվել էր 17.5 տոկոսը: Ուշագրավ է, որ հաստատուն կերպով՝ վեց ամիս և մեկ տարի անց հարցվածների 70 տոկոսը նշել է, որ սպասումներն արդարացել են որոշ չափով: 

Վարչապետին լիովին վստահում է քաղաքացիների 40 տոկոսը: Ավելի շուտ վստահում է 45 տոկոսը: Ցուցանիշներն ավելի բարձր էին վեց ամիս առաջ՝ գրեթե 20 տոկոսով: Վարչապետին վստահում են, բայց ամեն ինչ փոխվում է, երբ խոսքը հասնում է կառավարությունում նրա կատարված նշանակումներին: Դրանց լիովին համաձայն է հարցվածների միայն 12 տոկոսը: Գրեթե 90 տոկոսը կողմ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու վարչապետի նախաձեռնությանը: Արցախի մասին քաղաքացիները պատասխանել են ևս մեկ հարցի: 

Եվ վերջին մեկ տարում բողոքի ամենատարածված ձևի մասին: Ճանապարհ փակելը հարցվածների մեծամասնության՝ 72 տոկոսի կարծիքով ճիշտ չէ: Ուշարավ է ևս մեկ ցուցանիշ, թե որ աղբյուրներից են քաղաքացիները տեղեկանում քաղաքական գործընթացների մասին: 63 տոկոսը նշել է հեռուստաեթերը, 37 տոկոսը՝ ֆեյսբուքը: Ամբողջ հարցումն իրականացվել է մայիսի առաջին տասնօրյակում, Հայաստանի բոլոր շրջանների 1000-ից ավելի քաղաքացիների շրջանում: