Array ( [mr_id] => 82159 [mr_node] => 74103 [mr_media] => 74675 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74675 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74675.jpg [media_name] => B50FCBDF-1E79-429D-9D9F-A77847DDE466_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 15:42:56 )
Facebook Instagram Youtube
Կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել ժամանակավոր պաշտոնակատարը
Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնին հավակնում էին ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն ու նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիյի ռեկտորի պաշտոնին հավակնում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը և Կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Երկուսն էլ նշեցին, որ հակառակորդներ չեն և որ իրենց ծրագրերը կբարձրացնեն կոնսերվատորիայի վարկանիշը:

Ըստ Սոնա Հովհաննիսյանի, իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում Կոնսերվատորիայում համակարգային փոփոխություններ են եղել, երկու նույնատիպ ամբիոնները միավորվել են, կազմակերպվել են վարպետության դասեր, պարեկային կետը փոխվել է պահակակետի: Թեկնածուն նշեց իր ծրագրի հիմնական ուղղությունները:

Նա բացառեց, որ ռեկտորի ընտրության հետ կապված բուհում ինտրիգ կա, բայց պարզաբանեց լուրերը, ըստ որոնց` ինքը որոշ ուսանողների առաջարկել է դուրս գալ հոգաբարձուների խորհրդի կազմից, որ այնտեղ ընդգրկվեն իր նախընտրած ուսանողները:

Կոնսերվատորիայի ուսումնական գծով 7 տարվա պրոռեկտորն ու 32 տարվա մանկավարաժ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ բուհին ծանոթ է խորքից, մեկ օրում չի որոշել առաջադրվել ռեկտորի պաշտոնում, բայց հայտը ներկայացրել է վերջին օրը: Խոսելով Սոնա Հարությունյանին աջակցող ուսանողների ակցիայի մասին՝ նշեց, որ ինքն էլ աջակիցներ ունի, բայց չի ընդունում պայքարի այդ ձևը: 

Վաղարշակ Հարությունյանը չգնահատեց Սոնա Հովհաննիսյանի 6 ամսվա աշխատանքը, նշելով, որ գործընթացներից հեռու է եղել և զբաղվել է մանկավարժությամբ: Անդրադառնալով լուրերին, թե ռեկտորի ընտրությունը կանխորոշված է, քանի որ Սոնա Հարությունյանը կրթության և գիտության նախարարի մտերիմն է, թեկնածուն հույս հայտնեց, որ ռեկտորի ընտրությունը կլինի ազատ և նշեց իր ծրագրի առաջնահերթությունները: Թեկնածուները վստահեցրեցին, որ ընտրությունն ընթանալու է առանց ինտրիգների, բայց նաև՝ առանց լրագրողների: Քվերակությունը փակ է և գաղտնի:  Ըտրությունը տևեց մոտ 3.5 ժամ, 15 կողմ, 8 դեմ ձայներով կոնսերվատորիայի ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը: