Array ( [mr_id] => 82171 [mr_node] => 74105 [mr_media] => 74679 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74679 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74679.png [media_name] => FsWUqRoOsPu.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 15:56:19 )
Facebook Instagram Youtube
Whatsapp-ի ծրագրային թերության պատճառով հաքերները լրտեսել են օգտատերերին
Ընկերությունը կոչ է անում իր 1.5 միլիարդ օգտատերերին հնարավորինս շուտ ներբեռնել ամենավերջին, թարմացված տարբերակը:

Whatsapp հավելվածի վերջին ծրագրային թերությունը թույլ է տվել հաքերներին կոտրել համակարգը և լրտեսել օգտատերերին ընդամենը բաց թողնված զանգի միջոցով: Ծրագրի մշակողն իսրայելական NSO Group մասնավոր ընկերությունն Է, որը զբաղվում Է կիբերհետախուզության միջոցների արտադրությամբ: 

WhatsApp-ում հաստատել են կիբերգրոհի փաստը՝ նշելով, որ այն սահմանափակ մասշտաբ Է ունեցել և իրենց հաջողվել է արագ շտկել թերությունը՝ թույլ չտալով, որ հաքերներն ավելի շատ էջեր լրտեսեն: Ընկերության տվյալներով հաքերներին հաջողվել է լրտեսել մի քանի տասնյակ օգտատերերի հաշիվներ: Վնասաբեր կոդը ներբեռնվել Է, նույնիսկ եթե բաժանորդը չի վերցրել հեռախոսը, իսկ զանգի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են հեռախոսի հիշողությունից. սա նշանակում է, որ օգտատերը որևէ կերպ չէր կարող իմանալ, որ իրեն գաղտնալսում են:

Իսկ Whatsapp-ը հորդորում է անմիջապես թարմացնել ծրագրային հավելվածը: Whatsapp-ի թարմացված ծրագրում վերացվել է թերությունը: Ընկերությունը կոչ է անում իր 1.5 միլիարդ օգտատերերին հնարավորինս շուտ ներբեռնել ամենավերջին, թարմացված տարբերակը: