Array ( [mr_id] => 82173 [mr_node] => 74114 [mr_media] => 74641 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74641 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74641.jpg [media_name] => NIHAD.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 11:46:36 )
Facebook Instagram Youtube
Սկանդալային հայտարարություն․ Հայ կինը պնդում է, որ որդին առանց իր համաձայնության է իսլամ ընդունել
Հաղորդավար-քարոզիչը մինչև կրոնափոխությունը հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը։

Թուրքական հեռուստաեթերի ուղիղ եթերում հայկական արմատներով, քրիստոնյա, 13-ամյա Արթուրը իսլամ է ընդունել առանց մոր իմացության և համաձայնության: Այսպես պնդում է նրա մայրը՝ Ալինա Ենգիբարյանը: 

Հաղորդավար-քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն մինչև կրոնափոխությունը հայտարարում է, որ Արթուրի մոր հետ խոսել են, ստացել են նրա համաձայնությունը: 

13 տարի առաջ մեկ տարեկան Արթուրի հետ Թուրքիա տեղափոխված մայրը նշում է՝ իրեն, այո, զանգել են, բայց ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

Կինը պնդում է՝ որդին և իրենց ընտանիքը քրիստոնյա է, որդին սովորում է դպրոցում, նաև աշխատում է Պոլսի հայ ոսկերիչներից մեկին աշակերտելով: