Array ( [mr_id] => 82225 [mr_node] => 74121 [mr_media] => 74695 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74695 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74695.jpg [media_name] => 60114146_1107149589489807_219517805723123712_o.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 14:30:10 )
Facebook Instagram Youtube
Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի Դամասկոս կատարած այցն արաբական հեռուստաեթերի թոփ նորությունն է:

Արամ Ա կաթողիկոսի և նախագահ Ասադի հանդիպման գլխավոր թեման Սիրիայի վերականգնումը և սիրիահայ համայնքն էր: Հայկական պատվիրակության կազմում Վեհափառ հայրապետին ուղեկցում էին Սիրիայի խորհրդարանի երկու պատգամավորները: Նրանցից Նորա Արիսյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը կարևորվել է Հալեպում Սրբոց քառասնից մանկաց մայր եկեղեցու վերականգնումը, որին աջակցել է նաև սիրիայի նախագահականը: Եկեղեցին վերաօծել է Արամ Ա կաթողիկոսը: Նախագահ Ասադի հետ զրույցում նա ընդգծել է, որ սիրիահայ համայնքը երախտապարտ է Ցեղասպանությունից հետո Սիրիայում ստացած ապաստանի համար, և հիմա հայերի հերթն է նույնությամբ պատասխանել՝ օգնելով Սիրիայի վերականգնմանը:

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել սիրիահայ համայնքի ներկայությունը՝ ընդգծելով, որ Սիրիայի հայերն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ երկրի մյուս բոլոր քաղաքացիները: Բաշար Ասադը կոչ է արել երկրից հեռացած սիրիահայերին վերադառնալ և վերականգնել իրենց տները՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակելու է աջակցել նրանց, ինչպես արել է 1915-ին և դրանից հետո:

Արամ առաջին կաթողիկոսն ընդգծել է սիրիահայ համայնքի քաղաքական կարևոր նշանակությունը Հայաստանի և սփյուռքի համար՝ ավելացնելով Թուրքիայի սահմանների մոտ հայ համայնքի առկայությունը կարևոր է նաև պահանջատիրության իմաստով: