Array ( [mr_id] => 82189 [mr_node] => 74122 [mr_media] => 74696 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74696 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74696.jpg [media_name] => armen-sargsyan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 14:33:56 )
Facebook Instagram Youtube
Արմեն Սարգսյան. Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ
Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին:

Նախագահի խոսքով՝ Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ: Կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները ու միշտ առաջ գնալ: Արմեն Սարգսյանը ռուսական հեռուստաալիքի հետ զրույցում կարևորել է Ռուսաստանում ու աշխարհի այլ երկրներում ապրող հայերի ուժը:

Արմեն Սարգսյանը խոսել է նախագահական նստավայրում ցուցադրություններ և համերգներ կազմակերպելու նախաձեռնության մասին՝ ցանկություն հայտնելով տեսնել նաև ռուսաստանյան մշակութային հաստատությունների մասնակցությունը:

Նախագահն անդրադարձել է նաև ռուսական ներդրումներին, ասել, որ ռուսական ընկերությունները, որոնց կազմում նաև հայեր կան, շատ մեծ ներդրումներ են կատարել՝ վստահ լինելով, որ դրանք ապագայում էլ շատ կլինեն: