Array ( [mr_id] => 82209 [mr_node] => 74127 [mr_media] => 74697 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74697 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74697.jpg [media_name] => Ani Ashxatanqi kazmakerputyun 100 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 16:14:47 )
Facebook Instagram Youtube
Աշխատիր Հայաստան․ Ծրագիրը նոր քայլ է ներառական տնտեսության ուղղությամբ
Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետները չկան և փոխարենը կա մի քանի թոփ մասնագիտությամբ գործազուրկների բանակ: Կրթության պատասխանատուներին առաջարկում են փոխել պետպատվերի սկզբունքը:

«Աշխատիր Հայաստան» ծրագիրը նոր քայլ է ներառական տնտեսության ուղղությամբ: Կառավարությունը սահմանում է աշխատաշուկայի մասով այն ռազմավարական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կենտրոնացնելու է ջանքերը: Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ընդգծում է՝ ծրագիրը ներառում է այն խնդիրների կարգավորումը, որոնց առաջ հիմա կանգնած է հայաստանյան աշխատաշուկան:

«Աշխատիր Հայաստան» և արդեն գործող ծրագրերը պետք է լինեն հասցեական, մատչելի և հասանելի: Կա իրազեկվածության խնդիր, ընդգծում է ոլորտի պատասխանատու նախարարը:

Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետները չկան և փոխարենը կա մի քանի թոփ մասնագիտությամբ գործազուրկների բանակ: Կրթության պատասխանատուներին առաջարկում են փոխել պետպատվերի սկզբունքը:

Աշխատանքի արագ փոփոխվող շուկայում պետք է փոխվեն կոնսերվատիվ մոտեցումները: Առաջնահերթ է պետական կառույցների իրազեկվածությունը: Դրանք պետք է կարողանան արձագանքել նոր պահանջներին:

«Աշխատիր Հայաստանը» նախաձեռնողները կարևորում են, որ այս ծրագիրն ապահովում է ներառականություն: Ծրագրի արդյունավետությունը կախված է պետական և մասնավոր միջոցների ներգրավվածության աստիճանից, միջազգային գործընկերների և հանրային սեկտորի մասնակցությունից: