Array ( [mr_id] => 82223 [mr_node] => 74129 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Աշոտ Ղուլյան. Արցախյան հիմնախնդիրը պետք է բարձրացնել խորհրդարանական հարթակներում
Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ նման հանդիպումները պատգամավորներին կօգնեն Արցախյան հիմնախնդրի լուծման հարցը շատ բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում:

Հայաստանի և Արցախի խորհրդարանական գործակցության հանձնաժողովի նիստի թեման հատուկ է ընտրվել՝ արցախյան հիմնախնդիրը՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ նման հանդիպումները պատգամավորներին կօգնեն Արցախյան հիմնախնդրի լուծման հարցը շատ բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում: 

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ համոզմունք հայտնեց, որ քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառել չօգտագործված ներուժը և գործնական քայլեր անել: Անդրադառնալով Արցախի 2 նախագահների՝ դատարանին ուղղած երաշխավորագրին, որ Ռոբերտ Քոչարյանը չի թաքնվի արդարադատությունից և չի խոչընդոտի դատավարությանը, Աշոտ Ղուլյանն ասաց, որ այդ հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ տալ: 

Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Արցախում կան այդպիսի տրամադրություններ, անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել: Նա հիշեցրեց, որ անցած ամիսներին էլ Արցախի խորհրդարանականն էին դիմել դատարանին՝ կալանքը փոխելու խնդրանքով: