Array ( [mr_id] => 82228 [mr_node] => 74130 [mr_media] => 74699 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74699 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74699.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 16:31:38 )
Facebook Instagram Youtube
51 LED լուսարձակների տեղակայում՝ Տավուշի Չինարի գյուղ
Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1700մ երկարությամբ փողոցները։

Տավուշի մարզի Չինարի գյուղն է, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ այսուհետև ունենալու է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Գյուղի խնդիրները շատ են եղել, բայց նախ պետք էր փողոցային լուսավորությունն ապահովել՝ իրիկնամուտին այգուց ապահով վերադառնալու համար: 

Լուսավորության համակարգի տեղադրումը սկսվել էր 2018 թվականին: Տեղակայվել է 51 LED լուսարձակ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները: Անցած տարիներին «ՎիվաՍել ՄՏՍ»-ի շնորհիվ Խմելու և ոռոգման ջուր է հասել Չինարի: 

LED լուսավորության համակարգը մինչև տարեվերջ կընդլայնվի և գյուղի երկրորդական փողոցներն ու գլխավոր ճանապարհը նույնպես կլուսավորվեն: LED լամպերն արդյունավետ են ու դիմացկուն, դրանք ավելի երկար են ծառայում՝ սպառելով 80% պակաս էլեկտրաէներգիա: 

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը երեկոյան 9-ից մինչև գիշերվա երկուսը, ձմռանը՝ երեկոյան 6-ից մինչև կեսգիշեր: Տոն օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: